Ինֆանտինո. Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կարող է դառնալ ՖԻՖԱ-ի անդամ
03/05/2016 16:13

Նմանատիպ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիային ՈՒԵՖԱ-ի կազմում ընդգրկվելու համար։ Նա նշել է, որ Կոսովոյի՝ ՖԻՖԱ-ին անդամակցության հարցը կքննարկվի կազմակերպության համաժողովում, որը տեղի է ունենալու մայիսի 12-13-ին Մեքսիկայում։
-Շնորհավորում եմ Կոսովոյին ՈՒԵՖԱ-ի անդամ դառնալու համար։ Հիմա կոսովոցիները կարող են անդամագրվել նաև ՖԻՖԱ-ին։ ՖԻՖԱ-ն իր կանոնակարգն ունի, և ֆուտբոլիստների կարգավիճակի հարցերով հանձնաժողովը անհրաժեշտաբար կուսումնասիրի ծագած հարցերը, այդ թվում՝ այս կամ այն ֆուտբոլիստի քաղաքացիության կամ ազգային պատկանելության հարցը։ Բայց հավաքականը միշտ պետք է սրտով ընտրել,-ասել է Ինֆանտինոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում