Քեյն. «Չելսին» ոչ-ոքին տոնում էր այնպես, ասես չեմպիոն էր դարձել

Նմանատիպ
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպումից (2:2) հետո նշել է, որ հպարտանում է իր թիմով:
-Երբ նախկին չեմպիոնները ոչ-ոքին տոնում են այնպես, ասես հաղթել են լիգայում, նշանակում է՝ մենք ինչ-որ բան ճիշտ ենք անում: Շարունակելու ենք խաղալ այնպես, ինչպես այժմ: Մենք հիանալի կազմ, մարզիչ անձնակազմ ունենք: Պետք է շարունակենք առաջ ընթանալ:
Ճիշտ է՝ այժմ հիասթափված ենք, բայց լավ մրցաշրջան ենք անցկացրել: Պետք է արժանին մատուցել նաև «Լեսթերին», նրանք ֆանտաստիկ հանդես եկան:
Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Պայքարեցինք մինչև վերջ, իսկ հիմա որոշակի դասեր կքաղենք տեղի ունեցածից: Հպարտանում եմ թիմակիցներովս, ակումբով: Մենք լավ կավարտենք այս մրցաշրջանը և կսպասենք հաջորդին,-Քեյնի խոսքը մեջբերված է «Daily Express»-ից:
Պրեմիեր լիգայի ավարտից երկու տուր առաջ «Տոտենհեմն» ունի 70 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ 77 միավոր վաստակած «Լեսթերն» արդեն նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում