Գրիզման. Նշանակություն չունի, թե եզրափակչում ով կլինի մեր մրցակիցը
Նմանատիպ
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ պատասխան հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և նշել է, որ նշանակություն չունի՝ ով կլինի եզրափակչում իրենց մրցակիցը:
-Մյունխենցիներն այսօր ավելի լավ խաղացին, բայց մենք կարևոր նշանակություն ունեցող գոլ խփեցինք: Հիմա չպետք է սավառնենք երկնքում, սակայն նախքան եզրափակիչն էլ մտածելու ենք Իսպանիայի առաջնության մասին: Գոհ ենք: Բարդ էր, իսկապես շատ բարդ հանդիպում էր: Մրցակիցը շատ ուժեղ էր, իսկ մենք պետք է հուսալի պաշտպանվեինք և փորձեինք գոլ խփել, ինչն էլ արեցինք:
Ոչ ոքից չենք վախենում: Եզրափակչում խաղալու ենք նույն ոգով և նշանակություն չունի, թե ով կլինի մրցակիցը: Կարևորը՝ մենք մեկնելու ենք Միլան: Դա տոնելու առիթ է,-Գրիզմանի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղում «Ատլետիկոն» մրցելու է «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում