Քուրդ զինյալները Մարդինում հարձակվել են ժանդարմերիայի վրա
04/05/2016 11:28
Նմանատիպ
Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Դերիք գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են իրականացրել թուրքական ժանդարմերիայի բաժանմունքի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պայթուցիկով բեռնավորված մեքենայով իրականացված հարձակման հետևանքով մեկ զինվոր մահացել է, 10-ը վիրավոր են, ընդ որում նրանցից երկուսի վիճակը ծանր է: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է հարակից գյուղում:
Պայթյունն իրականացրած քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով դեպքի վայր են ժամանել մեծ թվով թուրք ուժայիններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում