Ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Հաղթանակի օրվա զորահանդեսի համատեղ փորձին

Ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Հաղթանակի օրվա զորահանդեսի համատեղ փորձին

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի համատեղ փորձին:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, փորձին մասնակցել են ռազմակայանի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության եւ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Զինծառայողները կատարելագործել են շարասյուների կազմում հանդիսավոր երթով անցնելու հմտությունները:

Զինվորական նվագախումբը հնչեցրել Է պատերազմական տարիների մեղեդիներ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության օրհներգերը: Նախատեսվում Է, որ երաժիշտները վետերանների ու հյուրերի համար համերգային համարներ կպատրաստեն Գյումրի զինվորական կայազորի ակումբի երգիչների հետ համատեղ:

Զորահանդեսի գլխավոր փորձը կանցկացվի մայիսի 6-ին «Մայր Հայաստան» ռազմական փառքի հուշահամալիրում:

Հաղթանակի օրը հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն ռուսական ռազմակայանի, 200-ից ավելի զինծառայողներ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության եւ Հայաստանի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում