ԱՄՆ-ն սկսել է հեղուկ գազի մատակարարումներն Ասիային, Եվրոպային եւ Հարավային Ամերիկային

Նմանատիպ
Միացյալ Նահանգների ընկերություններն սկսել են հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները Եվրոպայի, Ասիայի եւ Հարավային Ամերիկայի երկրներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին ճապոնական Nikkei գործարար թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը, որը մասնակցել է «յոթնյակի» էներգետիկական գերատեսչությունների ղեկավարների՝ մայիսի 1 – 2-ը Ճապոնիայում կայացած հանդիպմանը: «Արդեն Հարավային Ամերիկայի, Ասիայի եւ Եվրոպայի երկրներ են ուղեւորվել առնվազն վեց լցանավեր»,- հայտարարել է նա:
Մոնիսը տեղեկացրել է, որ Ճապոնիային՝ աշխարհում հեղուկացված բնական գազի խոշորագույն գնորդին, տարեկան 80 միլիոն տոննա ՀԲԳ-ի մատակարարման ընդհանուր թույլտվություն է տվել: Դա համապատասխանում է երկրում ՀԲԳ-ի տարեկան սպառմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում