Զախարովան Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է Օսմանյան կայսրության ճակատագրի մասին

Զախարովան Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է Օսմանյան կայսրության ճակատագրի մասին

Թուրքիայի իշխանությունները երազում են վերականգնել Օսմանյան կայսրությունը, սակայն մոռանում են նրա ճակատագրի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 4-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Այնպիսի տպավորություն է, որ նա (Թուրքիայի կառավարությունը) ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի ինչ-որ հզորությունը: Համենայն դեպս, նրա արդի քաղաքականության բոլոր բաղադրիչները հենց նման պատկեր են ստեղծում: Ինչ վախճան ունեցավ Օսմանյան կայսրությունը, գիտենք բոլորս»,- ասել է Զախարովան:

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը բոլոր միջոցներով փորձում էր բանակցությունների սեղանի շուրջը կարգավորել Անկարայի հետ տարաձայնությունները, սակայն ամեն ինչ դեմ է առնում Թուրքիայի ներկայիս իշխանություններին, որոնց Մոսկվան «հանդուրժում էր շատ երկար»: «Ինչ ոլորտ էլ վեցնենք՝ Ղրիմ, Սիրիա, փախստականներ, ահաբեկչություն, ազգային հարց եւ այլն, ամենուրեք մենք տեսնում ենք Թուրքիայի ղեկավարության բացարձակ դեստրուկտիվ դերը»,- արձանագրել է նա:

Ըստ որում Զախարովան այն կարծիքն է հայտնել, որ հարկ չկա մոտ ժամանակներս Անկարայի դիրքորոշման փոփոխման հույսեր տածել, քանի որ Թուրքիայի իշխանությունները «սրում են իրադրությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում