Նրա խոսքը կյանքի մասին է
Նմանատիպ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Նրա խոսքը կյանքի մասին է…
Ժամանակին, երբ որոշվեց ընտանիքի միակ զավակներին առաջնագիծ չուղարկել, հասարակությունը ողջունեց ռազմական իշխանությունների այդ որոշումը։ Ինչի՞ մասին էր այն ժամանակ խոսքը։ Իհարկե՝ կյանքի։ Իհարկե ընտանիքի շարունակականության, ազգի գենոֆոնդի, հայու տեսակի պահպանման մասին։
Իսկ ինչի՞ մասին է այսօր խոսում Թևան Պողոսյանը։ Պատասխանը բոլորդ գիտեք։
Եվ ուրեմն ինչու՞ այսպիսի աղմուկ բարձրացվեց։ Չէ՞ որ կարելի էր ընդամենը կողքով անցնել։ Կան թեմաներ, երբ անհամաձայնություն հայտնելու լավագույն տարբերակը հենց լռությունն է։ Բայց մեր հասարակական֊քաղաքական դաշտը չուզեց այդ ճանապարհով գնալ։ Մարդիկ «խուժան թեմա» են տեսել և ոգևորովել։ Որովհետև, ինչպես կասեր Զավենը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, տգետ են… Հնարավոր է՝ ոչ բոլորը։ Բայց մեծամասնությունը՝ հաստատ։