Ձերբակալվել է ռուս գնդապետի քնած ընտանիքի անդամներին գազանաբար սպանած չորորդ ադրբեջանցին
Նմանատիպ
Տաջիկստանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Սամարայի շրջանի Սիզրան քաղաքի նախկին ոստիկանապետ գնդապետ Անդրեյ Գոշտին և նրա ընտանիքի 5 անդամներին քնած ժամանակ գազանաբար սպանելու մեջ կասկածվող չորորդ ադրբեջանցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով mk.ru լրատվական կայքը, Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանում ձերբակալված Մահմադալի Ահմեդովը, ով փորձել էր անցնել սահմանը, կասկածվում է այն բանում, որ հենց նա է Գոշտի տուն բերել արդեն ձերբակալված իր հայրենակիցներ Օրխան Զոհրաբովին, Ռոման Ֆաթալիեւին եւ Իսլամ Բաբաեւին:
«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդել է, որ Մահմադալի Ահմեդովն արդեն բերվել է Սիզրան եւ հանձնվել Սամարայի մարզի իրավապահ մարմիններին: Հետաքննության նախնական տվյալներով` Մահմադալի Ահմեդովը հերթապահել է տան մուտքում եւ դիտել, թե ինչպես են իր գազան հայրենակիցները սպանում մարդկանց:
Բոլոր կասկածյալները ծագումով Ադրբեջանից են:
Իսլամ Բաբաեւը, Օրհան Զոհրաբովը եւ Ռոման Ֆաթալիեւը ապրիլի 24-ի գիշերը մետաղաձողերով զինված ներխուժել են Անդրեյ Գոշտի տուն եւ գազանաբար սպանել նրան եւ նրա ընտանիքի 5 անդամներին:
Ադրբեջանիները, ինչպես իրենց հատուկ է, ՌԴ գնդապետին եւ նրա ընտանիքի անդամներին սպանել են նրանց քնած ժամանակ:
Հարձակման ժամանակ կենդանի է մնացել միայն Գոշտի ազգականուհին` 7-ամյա Սոֆյան, որը ներկայում գտնվում է կոմայի մեջ: Բժիշկները որեւէ կանխատեսում չեն անում նրա առողջանալու հնարավորության մասին:
Ադրբեջանցիները խոստովանել են իրենց մեղքը:
«Մենք տուն ենք մտել թալանելու համար, բայց այնպես ստացվեց, որ սպանեցինք մարդկանց: Կարծում էինք` տանը երկու մարդ կա, իրականում շատ էին: Նրանց սպանեցինք վախից» – «Ռոսիա 24» հեռուստաալիքին պատմել է Ռոման Ֆաթալիեւը:
ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է, որ ադրբեջանցի գազաններից երկուսին իրավապահները մայիսի 2-ին հայտնաբերել են բնակարաններում, իսկ երրորդին ձերբակալել են փողոցում:
Ոստիկանության գնդապետ Անդրեյ Գոշտի ընտանիքի նկատմամբ սարսափելի հաշվեհարդարը տեղի է ունեցել Սիզրանից ոչ հեռու Իվաշեվկա գյուղում` նրա ծնողների տանը: Առավոտյան զոհվածի եղբայրը իր ազգականներին հայտնաբերել է մահճակալներում արյան մեջ թաթախված:
Հետաքննությունը եզրակացրել է, որ հարձակումը տեղի է ունեցել, երբ նրանք տանը քնած են եղել: Հարձակումից զոհերը մահացել են գանգուղեղային վնասվածքներից, որոնք ստացել են բութ առարկաների հարվածներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում