Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարը Բաքվում է
04/05/2016 16:31

Նմանատիպ
Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության հաղորդմամբ` Մենդին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հետ:
Թուրքական աղբյուրը, չմանրամասնելով, թե ինչ թեմաներ են քննարկել կողմերը, տեղեկացնում է, որ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարը հանդիպում է ունենալու նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովի, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունի և ռազմական կցորդ Իհսան Բաշբոզքուրթի հետ:
Հայտնի չէ, թե թուրք պաշտոնյայի Բաքվում անցկացրած հանդիպումների ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, հաղորդում է Ermenihaber.am-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում