Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կվերականգնի վիրավորված զինծառայողի տեսողությունը
04/05/2016 20:31
![Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կվերականգնի վիրավորված զինծառայողի տեսողությունը](https://times.am/v3/wp-content/uploads/2016/05/24573ee610e4959d5ad0add1df1e3d89.jpg)
Նմանատիպ
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի երկրորդ` ձախ աչքի վիրահատությունը: Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրությունում նաև նշված է. «Ինչպես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ զրույցում նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` վիրահատությունը բարեհաջող է անցել: Աչքից հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները:
Նշենք, որ վիրավորի մյուս` աջ աչքի վիրահատությունը կատարվել էր ապրիլի 30-ին: Բժիշկների կողմից կիրականացնեն բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորի տեսողությունը վերականգնելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում