Թուրքիան ԵՄ անդամ չի լինելու. Կեմերոն

Թուրքիան ԵՄ անդամ չի լինելու. Կեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությունն առաջիկա տասը տարում քիչ հավանական է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները, մինչ այդ հայտարարությունը Քեմերոնը ոչ լավատեսական վերաբերմունք էր արտահայտել ԵՄ երկրներ Թուրքիայի քաղաքացիների առանց վիզաների այցելության մասին:

Նա հայտարարել է, որ եթե անգամ Բրյուսելը համաձայնի դրան, ապա Լոնդոնը չի աջակցելու այդ քայլին: Քեմերոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան իր տարածք առանց վիզայի այցելության հնարավորություն Թուրքիային չի առաջարկելու:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների տարածք կարճաժամկետ այցելությունների համար Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ է առաջարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում