Քննարկվում է Լ.Զուրաբյանին հեռացնելու հարցը
Նմանատիպ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այս պահին Հայ ազգային կոնգրեսում տեղի է ունենում քաղխորհրդի նիստ, որտեղ քննարկվում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության որոշումը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Պետրոս Մակեյանի գլխավորած այդ կուսակցությունը քաղխորհրդի նիստ է հրավիրել և մամուլի հրապարակումների համաձայն և ՀԱԿ-ում ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ աշխատանքային փաստաթուղթ է ընդունել: Պ.Մակեյանը չէր ցանկացել այդ փաստաթուղթը հրապարակել, քանի դեռ այն չի քննարկվել ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում:
Մամուլի հրապարակումների համաձայն ճգնաժամից դուրս գալու շրջանակներում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պահանջում է Կոնգրեսի համակարգողի պաշտոնից հեռացնել Լեւոն Զուրաբյանին։ Պ.Մակեյանն ինքը չի հերքել, որ ՀԱԿ-ը ճգնաժամից դուրս բերելու մասին իրենց աշխատանքային փաստաթղթում նաեւ Լ.Զուրաբյանի հեռացման հարցն են դրված:
Հիշեցնենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն անցած շաբաթ երբ «Ժողովրդավարական հայրենիք»-ը ցանկանում էր քաղխորհրդի նիստ անցկացնել և այդ որոշումն ընդունել, նրանց կուսակիցներից մեկը կուսակցության բանալին վերցրել և Երևանից հեռացել է: Նույն հրապարակումների համաձայն Լ.Զուրաբյանն այդ մարդու միջոցով ցանկացել է կանխել իրեն վերաբերող որոշման ընդունումը: Եվ կուսակցությունը ստիպված նիստն անցկացրել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում