Կառավարությունը Չեռնոբիլի վթարի 30-ամյակին նվիրված միջոցառումների համար հատկացրեց անհրաժեշտ միջոցներ

Կառավարությունը Չեռնոբիլի վթարի 30-ամյակին նվիրված միջոցառումների համար հատկացրեց անհրաժեշտ միջոցներ

Հայաստանի կառավարությունը Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-ամյակին նվիրված միջոցառումների համար հատկացրեց 1 մլն 940 հազար դրամ։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. «Միջոցառումները կազմակերպելու է Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ուստի գումարը նվիրատվության կարգով հատկացվում է վերջինիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում