Զեդորֆ. Թիմը չպետք է կախված լինի մեկ խաղացողից
05/05/2016 12:21
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» և «Միլանի» նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը նշել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դերն «Արքայական ակումբի» համար։ Նա նաև ընդգծել է, որ թիմի շահերը պետք է ամեն ինչից վեր լինեն։
-Այո, Ռոնալդուն լավն է, բայց «Ռեալը» շատ ավելի կարևոր է։ Ուժեղ թիմը կախված չի լինում մեկ ֆուտբոլիստի խաղից,-Զեդորֆի խոսքն է մեջբերում «AS»-ը։
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ապագայի վերաբերյալ ոչ միանշանակ արտահայտություններով։ Իսպանական լրատվամիջոցները հաճախ են գրում, որ նա այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չէ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Ռոնալդուի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում