Մոսկվան հուսով է, որ հակամարտող կողմերը փխրուն հրադադարին վնասող քայլերի չեն գնա

Մոսկվան հուսով է, որ հակամարտող կողմերը փխրուն հրադադարին վնասող քայլերի չեն գնա

Մոսկվան հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել բավականին  փխրուն հրադադարը:  Այդ մասին hայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ նշելով, որ Կրեմլի հետ այս թեմայով որևէ քննարկում չի եղել:

«Ո՛չ, Մոսկվայի հետ դա չի քննարկվել։ Մենք շատ ուշադիր հետևում ենք այն որոշումներին, որոնք ընդունվում են այդ համատեքստում: Բնականաբար, մենք ինչպես նախկինում, հույս ունենք, որ հակամարտող կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կխաթարեն բավականին փխրուն հրադադարը և, ընդհանուր առմամբ,  կհանգեցնեն  Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմանը»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ երեկ ՌԻԱ նովոստիի հետ զրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Մոսկվան խուճապի պատճառ չի տեսնում՝ կապված հայ խորհրդարանականների` Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության հետ, քանի որ Երևանը հայտարարել է, որ տարածաշրջանի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով»: Այսինքն՝ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի ընդհանուր պայմանավորվածությունների համատեքստում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում