Ստեփանակերտում Արցախի անկախության ճանաչման հայաստանյան օրինագիծը համարում են բանակցությունները վերակենդանացնող գործոն

Ստեփանակերտում Արցախի անկախության ճանաչման հայաստանյան օրինագիծը համարում են բանակցությունները վերակենդանացնող գործոն

Ստեփանակերտում կարևորում են Հայաստանի կառավարության կողմից Արցախի անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը խորհրդարան ուղարկելու որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ սրանով սկիզբ է դրվում Հայատանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացին, որն, իհարկե, կարող է տարիներ տևել:

«Սակայն սա շատ կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, ինչպես նաև գրեթե փակուղում գտնվող բանակցային գործընթացի վերակենդանացման համար»,- ընդգծեց Բաբայանը:

Նա հավելեց նաև, որ սա նաև մեսիջ է Ադրբեջանին և արտաքին աշխարհին, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման դեպքում Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից պարզապես այլընտրանք չի ունենալու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում