Զոհված զինծառայողների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու նախագիծը ներքին շրջանառության մեջ է

Զոհված զինծառայողների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու նախագիծը ներքին շրջանառության մեջ է

Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ կարգը ներքին շրջանառության մեջ է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ 10 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն, նախագիծը կհրապարակվի, որից հետո կսկսվեն աշխատանքները:

«Դա ենթադրում է քրտնաջան և ամենօրյա աշխատանք ու ներգրավվելու է նաև մյուս կառույցները, այդ թվում՝ Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժումները, որպեսզի լիարժեք, ամբողջական տեղեկատվության հիման վրա՝ ծրագրերը, որոնք նպատակաուղղված են լինելու երկարաժամկետ, կայուն եկամուտներ ստեղծելուն, լինեն հիմնավորված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Հարցին, թե Հայաստանի տնտեսությունն այսօր պատրա՞ստ է պատերազմին, նախարարը պատասխանեց. «Այո, կարճ կասեմ` պատրաստ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում