Հայտարարվել են աշխարհի ամենա «կանաչ» ավիաընկերությունները
Նմանատիպ
Աշխարհի ամենա «կանաչ» ավիաընկերությունն Է ճանաչվել է ֆիննական Finnair-ը, որն ամենաքիչն է աղտոտում շրջակա միջավայրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ինքնաթիռների կողմից ածխաթթու գազի արտանետումների վերաբերյալ 2014 թվականի տվյալները, որոնք առաջանում են վառելիքի այրումից: Ուորիքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները վերլուծել են աշխարհի 20 խոշոր ավիափոխադրողների աշխատանքը: Ուսումնասիրության համառոտ արդյունքները հրապարակել է Travel + Leisure հրատարակությունը:
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ֆրեդերիկ Դալմանը, հայտարարել է, որ Finnair-ին նման արդյունքների է հաջողվել հասնել այն բանի շնորհիվ, որ ընկերությունը շահագործում է բավականին նոր եւ Էկոլոգիական ինքնաթիռներ:
Վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցրել է TAP Portugal պորտուգալական փոխադրողը, երրորդը՝ ավստրալական Virgin Australia լոուքոսթերը:
Հետազոտված ընկերությունների շրջանում ամենավատ արդյունքներն արձանագրել են ամերիկյան American Airlines-ը, Delta Airlines-ը եւ United Airlines-ը:
Հետազոտության հեղինակները ճշտել են, որ ներկայում միայն փոքր թվով ավիափոխադրողներ են տվյալներ հայտնում իրենց կողմից կատարվող արտանետումների վերաբերյալ:
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ վերջին տասը տարվա ընթացքում ավիացիոն ճյուղն ընդհանուր առմամբ չի կարողացել նվազեցնել մթնոլորտի աղտոտման մակարդակը, թեեւ առանձին ընկերություններ այդ խնդիրը լուծելու ջանքեր էին գործադրում: Դալմանը հավելել է, որ այժմ ավիափոխադրողներին բաժին է ընկնում մթնոլորտ բոլոր արտանետումների 2 տոկոսը, հետագայում, ինչպես սպասվում է, այդ թիվը կաճի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում