«Հրազդան ցեմենտ»-ին արտոնություններ տրամադրելու նախաձեռնությունը լուծում է սոցիալական խնդիրներ. նախարար

«Հրազդան ցեմենտ»-ին արտոնություններ տրամադրելու նախաձեռնությունը լուծում է սոցիալական խնդիրներ. նախարար

«Հրազդան ցեմենտ» ընկերությանն արտոնություններ տրամադրելու նախաձեռնությունը լուծում է բազմաթիվ խնդիրներ՝ մրցակցայինից մինչև սոցիալական: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով գործարանին արտոնություններ տալու կառավարության հերթական քայլին:

«Նախագիծը ոչ միայն մրցակցային միջավայրի ստեղծման քայլ է, որպեսզի չունենանք միայն մեկ ցեմենտ արտադրող խոշոր գործարան, այն նաև տնտեսական ակտիվության վրա հստակ ազդեցություն ունեցող նախաձեռնություն է, սոցիալական խնդիր լուծող է և ի վերջո այն Հայաստանի տնտեսական, արդյունաբերական գիգանտներից մեկին փրկելու նախաձեռնություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Նախարարի համոզմամբ՝ գործարանին արտոնություն տրամադրելու նախագծին Ազգային ժողովում դեմ քվեարկած պատգամավորների գնահատականներն ակնհայտորեն իրականությանը չէին համապատասխանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում