Yerevan
9
+31°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ոչ ոք չի խոսում թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին. Էկոնոմիկայի նախարար

Ոչ ոք չի խոսում թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ կառավարությունը չի քննարկում թուրքական ապրանքներն արգելելու հարց, խոսքը գնում է սահմանափակումների մեխանիզմների մասին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Հետազոտություններն իրականացվում են, ուսումնասիրությունները կհրապարկվեն, մանրամասն քննարկումներ կլինեն, որից հետո նոր կարող ենք խոսել որոշումների մասին: Ոչ ոք չի խոսում արգելքի մասին, մենք խոսում ենք մեխանիզմների, սահմանափակումների մասին, որոնք գործող օրենսդրության շրջանակում առկա են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում