ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բուշը եւ Բուշ-կրտսերը հրաժարվել են պաշտպանել Թրամփին

ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բուշը եւ Բուշ-կրտսերը հրաժարվել են պաշտպանել Թրամփին

Ոչ ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Հերբերթ Ուոքեր Բուշը, ոչ նրա որդին՝ երկրի 43-րդ նախագահ Ջորջ Ուոքեր Բուշը, մտադիր չեն պաշտպանել Դոնալդ Թրամփի թեկնածությունը, որը Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի միակ հավակնորդն է մնացել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով երկու Բուշերի մամուլի քարտուղարի հայտարարությունը, նախկին նախագահները ոչ մի կերպ չեն մասնակցելու նախընտրական արշավին, նրանք նաեւ մտադիր չեն մեկնաբանել իրենց կուսակցությունից Թրամփի՝ որպես նախագահի թեկնածուի առաջադրումը:

Ինչպես նշվում է, 91-ամյա Բուշ-ավագն ընդհանրապես վաղուց է հեռացել քաղաքականությունից եւ միայն բացառության կարգով Է մի քանի հայտարարություններ արել իր մյուս որդու՝ Ջեբ Բուշի, նախագահական արշավին մասնակցելու կապակցությամբ:

Մինչդեռ Թրամփը նախագահի միակ թեկնածուն Է մնացել Հանրապետական կուսակցությունից: Տանուլ տալով նրան նահանգների մեծ մասում կայացած փրայմերիզներում՝ մնացած բոլոր հանրապետականները դուրս են եկել ընտրարշավից:

Վերլուծաբաններն արձանագրում են, որ Բուշերի որոշումը միայն ընդգծում է հանրապետականներին սպասող դժվարությունները, որոնք հաղթելու համար պետք է համախմբվեն միասնական թեկնածուի շուրջը, բայց նա շատերին չի գոհացնում կուսակցության ներսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում