Երևանում կներդրվի ջրամատակարարման ցանցի հեռակառավարման SCADA համակարգ

Երևանում կներդրվի ջրամատակարարման ցանցի հեռակառավարման SCADA համակարգ

Հայաստանի Հանրապետության և Ֆրասիայի Հանրապետության կառավարությունների միջև 2008թ. մայիսին ստորագրված և 2008թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ կողմից վավերացված Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի և «Աէրացիա» մաքրման կայանի վերակառուցման աշխատանքների իրականացումը սահմանված ժամկետում՝ մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախա գահ Արամ Հարությունյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել կեղտաջրերի մաքրման կայանը, խմելու ջրի օբյեկտների մատակարարման արդյունավետությունը և անվտանգությունը Երևան քաղաքի հինգ շրջաններում:

«Աշխատանքներ կտարվեն նաև խմելու ջրի ցանցի և հիմնական կեղտաջրերի կոլեկտորների բարելավման ուղղությամբ, Երևանում կներդրվի ջրամատակարարման ցանցի հեռակառավարման SCADA համակարգ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում