Հայաստան ներգաղթած սիրիահայերի 95 տոկոսը տեղակայված է Երևանում

Հայաստան ներգաղթած սիրիահայերի 95 տոկոսը տեղակայված է Երևանում

Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան ներգաղթած սիրիահայերի 90-95 տոկոսը տեղակայված է մայրաքաղաք Երևանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: «Երևանի քաղաքապետարանը 2012 թվականի հունվարից ակտիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստան ներգաղթած սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներին, որոնց 90-95 տոկոսը բնակվում են Երևանում: Ըստ վարչական շրջանների` իրականացվել է հաշվառում հայտնաբերելու կարիքավորներին ու սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրերով թեթևացնել նրանց կարիքը»,-հայտնեց Ռուզաննա Զաքարյանը:

Նրա տեղեկացմամբ` 2012-2016-ին Երևանի քաղաքապետարանը դրամական աջակցություն է ցուցաբերել 463 կարիքավոր ընտանիքի` 11 միլին 652 հազար դրամ ծավալով: 2763 ընտանիքների տրամադրվել է նյութական տարաբնույթ աջակցություն (հագուստ, բնակարանների վարձեր), պարենային աջակցություն է ստացել 2063 ընտանիք: «Նախադպրոցական հաստատություններում ընդգրվել է 169 սիրիահայ երեխա, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 487 երեխաներ, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում 33 սիրիահայեր, որոնցից 11-ն անվճար հիմունքներով»,- նշեց բանախոսը:

Նա նաև հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարակներ 2015-ին դիմել են 2500, իսկ 2016-ի չորս ամիսներին 687 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում