«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ ապագա դերասանները կմասնակցեն «Пространство юных» փառատոնին (տեսանյութ)
07/05/2016 17:07
Նմանատիպ
Ներկայացնել հայ թատերական արվեստն արտերկրում, հնարավորություն ընձեռել երիտասարդ դերասաններին ներկայացնելու իրենց տաղանդն ու հմտությունները. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այս տարի առաջին անգամ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի ուսանողները կմասնակցեն Սոչիում անցկացվող «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին: Մայիսի 7-11-ը մեր երկիրը ներկայացնող երիտասարդ դերասանները կմրցեն տարբեր երկրներից ժամանած ուսանողական թատերախմբերի և մեծանուն ռեժիսորների սաների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում