Ն.Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ. Նա կներկայացնի քաղաքացիական փաստաթղթի նախագիծ
Նմանատիպ
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր կայքում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
««Ground zero» և «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են և հուզում են հանրության լայն շերտերին: Հոդվածների կապակցությամբ եղել են նաև քննադատություններ որոնց հետևել եմ ուշադրությամբ ու հարգանքով:
Հարկ եմ համարում ընդծել, որ չեմ հանդիպել այնպիսի քննադատական հարցադրումների որոնց պատասխանները ուղղակի կամ անուղղակի տրված չլինեին հենց հոդվածներում, ինչը նշանակում է, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա:
Ներկայումս առաջնային է դառնում հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը: Վերահաստատելով Ազատության հրապարակում ստանձնած պարտավորություններս, առաջիկայում հանրության դատին կներկայացնեմ քաղաքացիական փաստաթղթի նախագիծ, ինչի վերաբերյալ ակնկալում եմ շահագրգիռ քննարկում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում