Ցույց տվե՛ք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին. Վոլինկին (տեսանյութ)

Ցույց տվե՛ք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին. Վոլինկին (տեսանյութ)

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Հաղթանակի զբոսայգում համառորեն չի ցանկացել անդրադառնալ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմին, այնուհետ սահմանափակվել` ասելով, թե ղարաբաղյան հակամարտությունը երբևէ ոչ մի զենքով չի լուծվի, այն կարող է կարգավորվել միայն բանակցությունների սեղանին, այլ կերպ չի կարող լինել:

Լրագրողների հակադարձմանը, թե համաձայն ենք այս մտքի հետ, բայց Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, Վոլինկինն արձագանքել է. «Ցույց տվեք ինձ տվյալներ, փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել: Ի դեպ, Ռուսաստանը նաև Հայաստանին նույնպես զենք է վաճառում»:

Տեսանյութը՝ ArmLur.аm-ի

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում