ՊԲ-ն վերանայել է իր պաշտպանությունը. մեր ստորաբաժանումները պատրաստվում են կոնկրետ հակահարվածներ տալու (տեսանութ)

ՊԲ-ն վերանայել է իր պաշտպանությունը. մեր ստորաբաժանումները պատրաստվում են կոնկրետ հակահարվածներ տալու (տեսանութ)

1994-ին Ադրբեջանի թիվ մեկ նպատակն էր բլից-պատերազմի միջոցով շատ արագ լուծել իր խնդիրը, այսինքն՝ տարածքային և խաղաղ բնակչության տեղահանման առումով այնքան կաևոր նշանակության խնդիրներ, որ միջազգային հանրությունը շատ շուտ հաշվի նստի դրա արդյունքի հետ: Եվ այս ապրիլյան պատերազմն էր դրա նման: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդմանը հայտարարել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

«Ռազմական գործողությունների սցենարը, որը տեսանելի էր աջից և ձախից, հարավում և հյուսիսում գործողությունները, ակնհայտ երևում էր, որ նպատակ ունի ճեղքել առաջնագիծը և անմիջապես բացազատվել տարածքի վրա: Իհարկե, տեսանելի էր, որ նպատակ կար տիրապետել Մատաղիսի ջրամբարին: Շեշտեմ՝ ԼՂԻՄ-ի տարածքի, ռազմավարական և կենսական  նշանակության տարածքի, որտեղ ապրում է ոչ միայն բնակչություն, այլ առկա են բավականին մեծ ներդրումներ, ենթակառուցվածքներ, որոնք մեծ դերակատարում ունեն Արցախի տնտեսության համար: Իսկ հարավում ունի բացազատման մեծ խորություն՝ տասնյակ կիլոմետրերի: Եվ այդ բացազատմամբ հնարավորություն ուներ միգուցե 1,2,3 քառակուսի կիլոմետրի, սա հարցի երկրորդ կողմն է, բայց ակնհայտ է, որ տարածքը տալիս է բացազատվելու և մարտը վարելու հնարավորություն: Չհաջողեց Ադրբեջանը, մեր ստորաբաժանումները գործեցին շատ ճիշտ, անգամ ՊԲ հրամանատարը չէր էլ մտածում հարվածի հիմնական ուղղությունը ճշտելու առումով, բայց որ ուժերի տեղաշարժ չի իրականացվել, որ հարվածի հիմնական ուղղությունը չընտրես, համարես, որ երկուսն էլ հարվածի հիմնական ուղղություն է, և պետք է հակառակորդի շարժը կասեցնես, դա տեղի ունեցավ արդեն ապրիլի 3-ին: Հակառակորդը ձեռագիրը չէր փոխել, նույն իրադրությունն էր առաջանում, պետք է ճշմարտությունը բարձրաձայնել: Պատկերացրեք եռանախագահների գործողություններն այս իրավիճակում, պարտադրված խաղաղության պայմաններում:  Ով չգիտի, որ 94-ին խաղաղություն պարտադրողները եղել են հայկական զինված ուժերը»,-մանրամասնել է Արթուր Աղաբեկյանը՝ նկատելով, թե ուժերի հարաբերակցության առումով ապրիլյան պատերազմում հայկական կողմը թույլ էր, բայց կարողացավ Ադրբեջանին զինադադար պարտադրել. «Հասկացանք «Սմերչ» չունենք, բայց դրան փոխարինող այլ բան ունենք: Երկրորդ՝ քառօրյա պատերազմի փորձը մենք ենք էֆեկտիվ օգտագործելու, ոչ թե Ադրբեջանը»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին,  ԼՂՀ փոխվարչապետը նշել է, թե պետք է հայտարարել, որ անցած տարիների ամբողջ ձեռքբերածը կորցված է, Ադրբեջանը խախտել է այն պայմանները, որը պարտադրված ընդունել է 1994-ին:

«Միջազգային հանրությունն առաջինը պետք է փաստի, թե ում հետ գործ ունենք: Պետք է ասի՝ ով ով է: Մենք լավ ենք հիշում, թե նախորդ տարիներին ինչպես էին հավասարության նշաններ դնում, թե դիպուկահարներին հանեք երկու կողմից: Եթե միջազգային հանրությունը շարունակի այդ մոտեցմամբ, մեր տարածաշրջանում երբեք խաղաղություն չի լինի, եթե անգամ զինադադար, ապա շատ փխրուն: Ինչ բանակցությունների մասին է խոսքը, երբ հակառակորդի ամբողջ հետախուզական տվյալները, զենքի ու զինվորի շարժը փաստում են, որ այդ երկիրը չի ուզում հանգստանալ: Այսօր մեր պաշտպանական բանակը վերանայել է իր պաշտպանությունը՝ գնահատելով վերջին մի քանի օրվա պատերազմի արդյունքները, վերանայել է իր տեխնիկան: Հակառակորդի ներվերը չդիմացան և ինչ ունի հանեց՝ «կամիկաձե», «Սմերչ»,  որ ուժի ցուցադրում անի, բայց դա էլ չստացվեց: Հիմա մեր ստորաբաժանումները պատրաստվում են կոնկրետ հակահարվածներ տալու: Ադրբեջանը դա տեսնում է. նրանց հայտարարությունները հիմա ավելի շատ խուճապ առաջացնող հայտարարություններ են»,-ընդգծել է Արթուր Աղաբեկյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճիշտ գնահատական տա՝ այս տարիներին Ադրբեջանը չի պատրաստվել խաղաղության:

Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախության ճանաչմանը, ԼՂՀ փոխվարչապետը նկատել է, թե մինչ օրս միջազգային հանրությունից չի լսել, որ սխալ ճանապարհի վրա են, երբ պետություն են կառուցում և Սահմանադրություն ընդունում: Մյուս կողմից ըստ նրա, այդ անկախության ճանապարհը բռնած պետությանը դուրս են մղում իր խնդիրների լուծումից:

«ՀՀ-ն այստեղ անելիք ունի, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական իշխանությունը, այլև քաղաքացիական հասարակությունը: Պետք է անընդհատ բացատրենք միջազգային հանրությանը, որ ճիշտ է ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորը, բայց պետք է նաև ազդակներ ուղարկել, որ պետք է նաև հաշվի նստել Արցախի բնակչության հետ: Թե չէ գնացեք նստեք, մենք ձեր հարցը հեսա կորոշենք…»,-շեշտել է փոխվարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում