Հայաստանը ներկայացնող աշակերտները 6 մեդալ են վաստակել Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում

Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե:

ՀՀ կրթության եւ գիտության նախարաության փոխանցմամբ՝ 2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները, նրանք են’ Մինասյան Էդգար’ մաթեմատիկա, 11-րդ դասարան, արծաթե մեդալ, Հովսեփյան Նարեկ’ մաթեմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ, Պետրոսյան Ալեքսանդր’ ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ, Հովհաննիսյան Ռազմիկ’ ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ, Սահակյան Ալբերտ’ ինֆորմատիկա,12-րդ դասարան, արծաթե մեդալ, Համբարձումյան Կարեն’ ինֆորմատիկա,12-րդ դասարան, բրոնզե մեդալ:

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը արժանացել է օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից սահմանված դիպլոմի:

Օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում