Հեղուկ վառելիքի ներկրման ոլորտում մենաշնորհ չկա. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
Նմանատիպ
Հեղուկ բենզինի ներկրման ոլորտում Հայաստանում չկա մենաշնորհ: Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ուզում եմ բարձր ամբիոնից հայտարարել, որ որևէ ընկերություն համար չկա սահմանափակում, և ով ցանկություն ունի զբաղվել հեղուկ վառելիքի ներկրմամբ, կարող է ներկրել և զբաղվել այդ բիզնեսով: Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել՝ չկա մենաշնորհ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը որևէ ընկերության մենաշնորհի իրավունք չի տվել, բայց ձևավորվել են տնտեսական մենաշնորհներ, որի համար կա հանձնաժողով՝ ՏՄՊՊՀ-ն:
Տեսանյութը՝ armtimes.com-ի
Հավելենք, որ այսօր Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հեղուկ վառելիքի շուկայում առկա իրավիճակին և խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է այս ոլորտում օրենքով սահմանված կարգով բոլոր տնտեսվարողների համար ազատ, մրցակցային և հավասար պայմանների ապահովումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել ոլորտում ուսումնասիրությունները և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում