Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակում նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստը:

ԱԱԽ մամուլի ծառայության հաղորդմամբ, բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ անցած տարում Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունեցել է հաջող ընթացք: Նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է: Նա վստահություն է հայտնել, որ նախանշված միջոցառումները հաջող ընթացք կունենան նաև 2013թ., հետևաբար պետք է շարունակել այս ընթացքը ակնկալելով լավ արդյունքներ:

«Հատկապես ուզում եմ կարևորել այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն դրական գնահատական է տվել պաշտպանության ոլորտում ռազմավարական վերանայման աշխատանքներին’ նշելով, որ մեր զինված ուժերը և նրանցում կատարված բարեփոխումները համապատասխանում են միջազգային չափանիշներին»,-ասել է խորհրդի քարտուղարն ու նշել, որ կարևորվել է Հայաստանում 911 ծառայության ստեղծումը: Ծառայությունը անցած տարվա ընթացքում ստացել է 1,3 մլն. զանգեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում