Ադրբեջանական մամուլը, 800 հեկտարը և Ալիևի լռությունը
Նմանատիպ
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ադրբեջանական մամուլը, 800 հեկտարը և լռությունը.
Տարօրինակ, չափից շատ տարօրինակ դեպք է գրանցվում ադրբեջանական մամուլում: Երբեմնի գլուխ գովան , լուն փիղ դարձնող Ալիևական մամուլը լուռ է: Ապրիլյան մարտերի ժամանակ Ադրբեջանցի ֆոտոշոպի վարպետները , իրար հերթ չտալով, նկարներ էին սարքում ՝ իբրև գրավան տարածքներում արված ապացույցներ: Ցանկացած կայքի գլախվոր նյութերը սկսվում և ավարտվում էին ադրբեջանական բանակի կատարած գործողությունների փառաբանմամբ: Ամեն կայք փորձում էր յուրահատուկ ձևով հաճոյանալ Հասանովին և Ալիևին, ամեն մեկը յուր մտքի գոհարներն էր սփռում կայքում առ բանակ, առ հրամանատար, առ գերագույն-գլխավոր Ալիև:
Մեկ օրում այս ամենը վերացավ: Մշտապես հետևում եմ ադրբեջանական մամուլին, երբ պաշտոնապես տարածվեց լուրը , որ հայկական կողմը տարածք է կորցրել , այս ամեն տեսակ պատերազմական փառքերը վերացան: Մամուլը սկսեց լռել ապրիլյան դեպքերի ու դրան հաջորդող գործողությունների մասին: Մի քանի ՊՆ տարածած հաղորդագրություններ և վերջ՝ թեման փակված է: Ճիշտն ասած ես սպասում էի , որ Ադրբեջանը հիմա պետք է բոլորիս զզվացնի այդ տարածքներում կատարված ֆոտոսեսիաներով և հաղորդումներով: Չէ որ , երբ դեռ ոչ մի բան չունեին , ֆոտոշոպի միջոցով ինչ ասես սարքում էին , բայց հիմա, երբ 800 հեկտար տարածք ունեն , ձայները կտրել են: Տարօրինակ է : Անակնկալի եմ եկել ու չեմ իմանում դա լավ է, թե վատ : Միայն մի անգամ հանդիպեցի հոդված, երբ Հասանովը Լելե Թեփե գրաված դիրքում տորթ էր ուտում , մեկ հատ նկար ընկավ աչքովս և վերջ՝ դրանով սահմանափակվեցին: Ես սովոր եմ տեսնել նրանց չհիմնավորված ուրախությունը , բայց այս անգամ Ալիևը քաշում է , քանի որ նրանց գրած հիմարություններից պարզ է դառնում ամեն ինչ, իսկ հիմա ինֆորմացիա չկա:
Այս ամենը իմ համար երկու բացատրություն ունի.
1. Ալիևի համար այդ դիրքերը ռազմական տեսանկյունից անիմաստ դիրքեր են և դրանց գրավումը մեծ ոգևորություն չի առաջացրել ղեկավարության մոտ: Քանի որ սկզբում ավելի շատ են գրավել , հետո սկսել են միանգամից այդ ամենը կորցնել և միայն հրադադարի խնդրանքով են պահպանել այդ 800 հեկտարը: Ու հենց հրադադարի գործոնն է ստիպում , որպեսզի մամուլը լռի ՝ սեփական ղեկավարի վախկոտությունը ցույց չտալու համար: Երևի այդ ժամանակ Ալիևը սեփական կաշվի մասին մտածելով ՝ առանց հասկանալու , հրադադար խնդրեց և հիմա ժողովրդի և միջազգային հանրության առաջ գետինն է մտնում , որ տարածք գրավող երկրի ղեկավարը հրադադար է խնդրել:
2. Ալիևը հրադադարի պատրվակով սկսել է ժամանակ շահել , նոր, բարբարոս հարձակման համար: Մայիսի 20-ին նա հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահի Ջո Բեյդենի հետ, վերհիշել են իրենց մարտ ամսվա հանդիպումը, քննարկել են Վիեննայում կայացած հանդիպում և այլն: Ընդհանուր առմամբ հենց մայիսի 20-ից հետո ադրբեջանական մամուլը սկսել է սլաքները ուղղել դեպի ԱՄՆ: Այս տարբերակում Ալիևը իր օգնությունը տեսնում է ԱՄՆ-ից, և երևի դա է պատճառը , որ այժմ ապրիլյան մարտերի մասով քար լռություն է տիրում մամուլում ՝ մինչ հասկանա , թե ինչպես և ում օգնությամբ է շարունակելու հետագա պայքարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում