Կալիֆորնիայի «Փարոս» հիմնադրամը Գյումրիի շուրջ 60 անապահով ընտրանիքների օգնություն է հատկացրել (տեսանյութ)

Կալիֆորնիայի «Փարոս» հիմնադրամը «Փարոս հարյուր հանուն հարյուրի» ծրագրի շրջանակներում, Նյու Յորքից «Դադուրյան» հիմնադրամի օժանդակությամբ օրերս «Շիրակ կենտրոնի» համագործակցությամբ իրականացրել է «Գյումրու ձմեռ» բարեգործական ծրագիրը:

«Շիրակ կենտրոն»-ի փոխանցմամբ՝ Գյումրու վագոն-տնակներում և կիսախարխուլ շենքերում ապաստանած, սոցիալապես ծանր պայմաններում գտնվող շուրջ 60 ընտանիքի հատկացվել է վառելափայտ՝ 30խմ և 350 անչափահաս երեխաների ու պատանիների’ ձմեռային կոշիկներ ու վերարկուներ:

«Շիրակ կենտրոնը» «Փարոս» և «Դադուրյան» հիմնադրամներին գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների անունից իր երախտագիտությունն է հայտնում -20-27° ցրտի պայմաններում վաղուց շարքից դուրս եկած տնակներում բնակվող ընտանիքներին վառելափայտով, կոշիկներով և վերարկուներով օժանդակելու համար:

Գյումրու տնակային ավաններում իրականացրած բարեգործական ծրագրի առաջին օրվա մասին պատմող, «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում