Էդ.Նալբանդյանն ընդունել է Ջոնս Հոպկինսի համալսարանի դասախոսներին և ուսանողներին
22/01/2013 10:40
Նմանատիպ
Հունվարի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ջոնս Հոպկինսի համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի դասախոսներին և ուսանողներին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները ու հիմնական ուղղությունները:
Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձավ ներկաներին հետաքրքրող մի շարք տարածաշրջանային հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում