Կենդանաբանական այգում առյուծ է սատկել

Կենդանաբանական այգում օրերս առյուծ է սատկել:

Այգու պաշտոնական կայքը ցավով տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում: Անկման պատճառ է եղել ճաղավանդակի ճաղի կոտրվելը: Առյուծը կարողացել է անցնել հարևան վանդակ, ինչի արդյունքում 3 առյուծները խեղդել են նրան:

«Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց և անպատասխանատու տեղեկատվություն հրապարակելուց»,- նշվում է Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում