Հալեպում գիշերը ռմբակոծություններ է հնչել. այժմ իրավիճակը կայուն է
22/01/2013 17:44
Նմանատիպ
Հալեպում կրակոցներ եւ ռմբահարումներ հնչել են ողջ գիշերվա ընթացքում, իսկ այժմ իրավիճակը համեմատաբար կայուն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը:
Նրա խոսքով’ այժմ ողջ Սիրիայի տարածքում դպրոցները չեն գործում, սակայն դա ոչ թե երկրում տիրող ընդհանուր իրավիճակի հետեւանքն է, այլ կիսամյակային քննություններին հաջորդող մեկշաբաթյա արձակուրդ: «Երբ ավարտվեն արձակուրդները, դպրոցները կշարունակեն իրենց բնականոն գործունեությունը»,- ասաց Ժիրայր Ռեյիսյանը:
Եղանակային պայմանները շարունակում են անհանգստացնող լինել, սակայն նախորդ օրերի սրված վիճակը փոքր-ինչ թեթեւացել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում