Ժամանակն է, որ տեղական արտադրանքը ճանաչելի դառնա աշխարհին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
04/06/2016 13:25
Նմանատիպ
40-ից ավելի իտալական արտադրողների հետ համագործակցող եվրոպական խոշորագույն «Secese Desingn» ընկերությունների խումբն այսուհետև իր գրասենյակը կունենա Հայաստանում: «Մուլտի գրուպ» Կոնցեռնի հարևանությամբ գտնվող ընդարձակ տարածքը, որտեղ իր գործունեությունը կծավալի ընկերությունը, տրամադրել է Կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ով իր խոսքում նշեց.
«Հարգելի ներկաներ, գործարարներ, ըստ մեր բռնած գործի, որն արդեն իր արդյունքը տալիս է, ամենակարևորը վստահությունն ու հավատն է: Հայկական ապրանքները մի ժամանակ մեծ պահանջարկ են վայելել տարբեր երկրներում, ժամանակն է, որ իր արտադրանքով մնացած երկրներին չզիջող Հայաստանը ճանաչելի դառնա աշխարհին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում