Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանը բացարձակ ադեկվատ չէ. Լավրով
Նմանատիպ
Այն, որ Գերմանիայի Բունդեսթագը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, դա կամքի արտահայտման դրսևորում էր, ոչ թե ազդանշան Թուրքիա-Եվրոպա բարեկամության ավարտի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Вести в субботу» («Շաբաթօրյա լուրեր») հաղորդմանը տված հարցազրույցում:
«Հավանաբար սրանում դերակատարում են ունեցել որոշ նկատառումներ, որոնք քվեարկության նախաձեռնողներին ստիպել են առաջարկել, թե դա հենց հիմա պիտի արվի: Բնականաբար մենք իմացել ենք, որ պատրաստվում է նման քվեարկություն, բայց միայն ամենավերջին պահին»,- ասել է Լավրովը:
Ակնարկին՝ փաստորեն ասվում է, որ թուրքերն իրենք իրենց հարցերը պիտի լուծե՞ն, ՌԴ ԱԳ նախարարն արձագանքել է. «Վերջին հաշվով այս բոլորը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան չի ցանկանում իրական գործընկեր լինել: Նա պարբերաբար սկանդալներ է սարքում, վիրավորում իր գործընկերներին, այդ թվում՝ Եվրոպային: Կարծում եմ, որ Թուրքիայի արձագանքը գերմանական խորհրդարանի որոշմանը բացարձակ ադեկվատ չէ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում