Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանը բացարձակ ադեկվատ չէ. Լավրով

Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանը բացարձակ ադեկվատ չէ. Լավրով

Այն, որ Գերմանիայի Բունդեսթագը կողմ քվեարկեց  Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, դա  կամքի արտահայտման դրսևորում էր, ոչ թե ազդանշան Թուրքիա-Եվրոպա բարեկամության ավարտի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Вести в субботу»  («Շաբաթօրյա լուրեր») հաղորդմանը տված հարցազրույցում:

«Հավանաբար սրանում դերակատարում են ունեցել որոշ նկատառումներ, որոնք քվեարկության նախաձեռնողներին ստիպել են առաջարկել, թե դա հենց հիմա պիտի արվի: Բնականաբար մենք իմացել ենք, որ պատրաստվում է նման քվեարկություն, բայց միայն ամենավերջին պահին»,- ասել է Լավրովը:

Ակնարկին՝ փաստորեն ասվում է, որ  թուրքերն իրենք իրենց հարցերը պիտի լուծե՞ն, ՌԴ ԱԳ նախարարն արձագանքել է.  «Վերջին հաշվով այս բոլորը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան չի ցանկանում իրական գործընկեր լինել: Նա պարբերաբար սկանդալներ է սարքում, վիրավորում իր գործընկերներին, այդ թվում՝ Եվրոպային: Կարծում եմ, որ Թուրքիայի արձագանքը գերմանական խորհրդարանի որոշմանը բացարձակ ադեկվատ չէ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում