2014-ից հետո առաջին անգամ սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգ

2014-ից հետո առաջին անգամ սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգ

Սիրիայի բանակը  2014 թվականից հետո առաջին անգամ ռուսական ավիացիայի աջակցությամբ կարողացել է հատել Ռաքքա նահանգի սահմանը, հայտնում է Al Arabiya-ն` հղում կատարելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը: 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով  Sputnik գործակալությանը, սիրիական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ վերցրել են ռազմավարական նշանակություն ունեցող Աբու ալ Իլյաջ գյուղը և շարունակել շարժվել առաջ դեպի Ատ-Տաբկե, որից 30 կմ է բաժանում:

Այս գործողություններից ահաբեկիչները  կորուստներ են ունեցել և  առնվազն երկու հոգու հնարավոր է եղել կենդանի վերցնել:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում