Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ
![Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ](https://times.am/v3/wp-content/uploads/2016/06/a10e95ae4477cf735cf81539cae4c926.jpg)
Նմանատիպ
ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ով կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, տեղափոխվել է Երևանի կայազորային հիվանդանոց: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին հոսպիտալից՝ հրաժարվելով նրա առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ տրամադրել:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։
Հետևեք մեզ նաև Telegram-ում