Դանիլոն կվիրահատվի

Դանիլոն կվիրահատվի

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիլոն ոտնաթաթի վնասվածքի պատճառով վիրահատության կենթարկվի։

Վիրահատությունը նախատեսված է չորեքշաբթի օրը։ Ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի վերջին ամիսները ցավի զգացողությամբ է անցկացրել, այդ պատճառով որոշել է չհետաձգել բուժումը։

Հաղորդվում է, որ Դանիլոն վերջնականապես կապաքինվի մինչև հաջորդ մրցաշրջանի սկիզբը։ Նա «Ռեալ» է տեղափոխվել «Պորտուից» 2015 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է Պրիմերայի 24 հանդիպում, խփել 2 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում