Ընկերական խաղում Հոլանդիան հաղթեց Ավստրիային (տեսանյութ)

Ընկերական խաղում Հոլանդիան հաղթեց Ավստրիային (տեսանյութ)

Վիեննայի «Էրնստ Հապել» մարզադաշտում Ավստրիայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Հոլանդիայի ընտրանու հետ և 0։2 հաշվով պարտություն կրեց։ 9-րդ րոպեին աչքի ընկավ Վինսենտ Յանսենը, իսկ 66-րդ րոպեին Ժորժինյո Վեյնալդումը կրկնապատկեց հոլանդացիների առավելությունը։

Հիշեցնենք, որ Ավստրիայի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որի խմբային փուլում մրցելու է Պորտուգալիայի, Իսլանդիայի և Հունգարիայի հավաքականների հետ։

Ընկերական հանդիպում

Ավստրիա – Հոլանդիա՝ 0:2
Գոլերը՝ Յանսեն 9′, Վեյնալդում 66′

Հետևեք մեզ նաև Telegram-ում