Արփինե Հովհաննիսյանը Լիբանանի դեսպանատանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարից
06/06/2016 10:39
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի դեսպանության նստավայրում, «Դեսպաններ առանց սահմանների» միջոցառումների շրջանակում, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանների և հատուկ հյուրերի առջև զեկուցումով մայիսի 31-ին հանդես է եկել ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Լիբանանի դեսպանությունից:
Նախարարը խոսել է երկրում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է դիվանագետների հնչեցրած հարցադրումներին:
ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության դեսպան Ժան Մակարոնը, բարձր գնահատելով նախարարի մասնակցությունը, հանդես է եկել արդարադատության և դիվանագիտության նմանությունների և տարբերությունների մասին կարճ ելույթով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում