Թրամփը Քլինթոնի կողմնակիցներին համեմատել է «անհամ ադիբուդի» ծամողների հետ

Թրամփը Քլինթոնի կողմնակիցներին համեմատել է «անհամ ադիբուդի» ծամողների հետ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Բարաք Օբամային համարել է ԱՄՆ-ի ամենավատ նախագահներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հանրապետական միլիարդատերը պատմել է, որ իր մրցակիցը՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, փորձում է ընդօրինակել իր գործելաոճը, բայց նա «անձեռնհաս է»:

Նաեւ Թրամփը ենթադրություն է արել, թե ինչու են ընտրողները պաշտպանում Քլինթոնին: «Օրինակ՝ դուք շարունակում եք ադիբուդի ծամել, չնայած որ այն անհամ է: Ինչու՞: Սովորություն է: Նույնն է եւ Քլինթոնի պարագայում»,- կարծում է քաղաքական գործիչը:

«Նայեք նրա գործերին, ձախողում է: Ամբողջ աշխարհը «կշտացած է» Քլինթոնի արարքներից, «կուշտ է» Օբամայից, որն ԱՄՆ-ի ամենավատ նախագահներից մեկն է, «կուշտ է» Իրանի հետ գործարքից»,- ամփոփել է Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում