ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 117 պատգամավոր: ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 8 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա ն իստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 144 հարց, 32 միջազգային պայմանագիր:

ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հունիսի 6-ի նիստում:

Մեկնարկած քառօրյայի ընթացքում կքննարկվի նաև ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվությունը, որը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում