Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է ահաբեկիչներին մարտիկներ եւ զենք մատակարարելու մեջ

Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է ահաբեկիչներին մարտիկներ եւ զենք մատակարարելու մեջ

Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է իր տարածքով ահաբեկչական Ալ-Նուսրա կազմակերպության 200-ից ավելի անդամների ապօրինաբար Սիրիա անցնելու եւ կառավարական ուժերի դեմ հարձակումներ գործելու, ինչպես նաեւ ահաբեկիչներին զենքով մատակարարելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, հայտարարել է Սիրիայում հրադադարին հետեւող ռուսաստանյան կենտրոնը, որը տեղադրվել է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում:

«Միջազգային ահաբեկչական Ալ-Նուսրա կազմակերպության 200-ից ավելի անդամներ Բեյսուն բնակավայրի մոտ, ապօրինաբար անցնելով Թուրքիայի սահմանը, հարձակում են գործել Սիրիայի բանակի դիրքերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրա հետ միասին «ՌԻԱ Նովոստի»-ին էլ հաղորդել է, որ Ռուսաստանին պատկանող անօդաչու թռչող սարքերը տեսանկարահանել են Թուրքիայից Սիրիայի Հալեպի եւ Իդլիբի շրջաններում ջիհադականներին զենք փոխադրող բեռնատարների շարասյուներ:

Ռուսաստանն ավելի վաղ Թուրքիային մեղադրել էր Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող հանքահորերից նավթն էժան գներով Թուրքիա փոխադրելու մեջ: ՌԴ ՊՆ-ն այդ իրողությունը փաստող տեանյութեր էր հրապարակել, ինչով, փաստորեն, ապացուցվել էր, որ Անկարան աջակցում է ԻՊ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում