Պակիստանի իշխանությունները պատրաստվում են գործակցության համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

Պակիստանի իշխանությունները պատրաստվում են գործակցության համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

Պակիստանը հույս ունի տարվա ընթացքում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Պակիստանի պետական նախարար, առեւտրի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Շեյխ Մուհամադ Մոhնիրը:

«Մեր կառավարությունը ցանկանում Է ավելացնել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի թվաքանակը, մասնավոարպես, մենք ցանկանում ենք համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ: Հարկավոր է բանակցություններ սկսել դրա շուրջ, եւ մի քանի ամիս կամ մեկ տարի անց մենք կունենանք այդ համաձայնագիրը»,- ասել է նա «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում