Մանվել Գրիգորյանն անդրադարձել է Սամվել Բաբայանին ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակելու խոսակցություններին
Նմանատիպ
Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը դրական է գնահատում ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը նշեց, որ Արցախում իրավիճակը հանգիստ է, իսկ Լևոն Մնացականյանի գործունեությունը գնահատեց շատ լավ:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Արցախում ընդդիմադիրները ցանկանում են, որպեսզի Սամվել Բաբայանը նշանակվի պաշտպանության բանակի հրամանատար՝ Մանվել Գրիգորյանը նշեց, որ դա ուզելով չի լինում: «Դա նշանակովի պաշտոն է: Պետք է իրեն նշանակեն, որ այդ պաշտոնը զբաղեցնի: Դա ուզելով չի»,- ասաց Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե ընդդիմությունն այդ պահանջով Արցախում հավաքներ է անցկացնում, Գրիգորյանը պատասխանեց, որ հավաքներով պաշտոնի չեն նշանակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում