Նարիշկինը Գերմանիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման մասին. Ռուսաստանը դա արել Է 21 տարի առաջ

Նարիշկինը Գերմանիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման մասին. Ռուսաստանը դա արել Է 21 տարի առաջ

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Պետդուման 21 տարի առաջ է որոշում ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորները անցած շաբաթ բանաձեւ են ընդունել, որով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ կատարված հանցագործությունները ճանաչել են ցեղասպանություն:

«Դուք հիշում եք, որ Պետական դուման բավական վաղուց, ավելի ստույգ՝ 1995 թվականին է համապատասխան որոշում ընդունել»,- ասել է Նարիշկինը լրագրողներին ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի որոշումը մեկնաբանելու խնդրանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում